|
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋ |
|
Ողջունելով ինտերնետային էջի մեր այցելուներին, ուզում եմ վստահություն հայտնել, որ այսուհետեւ ավելի թափանցիկ ու հրապարակային կդառնա ԼՂՀ դատախազության մարմինների կատարած աշխատանքը:
Հանրապետությունում օրինականության լիարժեք հաստատման, իրավակարգի ապահովման եւ հանցավորության դեմ տարվող պայքարի մասին ճշգրիտ տեղեկություններ ստանալուց բացի, հանրությունը դատախազության ինտերնետային էջի միջոցով կիրազեկվի նաեւ օրենսդրական դաշտի փոփոխություններին, ենթաօրենսդրական ակտերի համալրումներին, կծանոթանա վիճակագրական տվյալներին:
Այն բոլոր գերակայությունները, որոնք ամրագրված են ԼՂՀ դատախազության գործունեության հիմքում, գործնական արտացոլմամբ անպայման տեղ կգտնեն այստեղ:
Արշավիր Ղարամյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
գլխավոր դատախազ |
|